Աշտարակ կամրջի սկզբնամասում Mercedes-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում 45-ամյա Միքայել Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամրջի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահագն Էլոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել. Դանիելյան
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գ...
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Infiniti-ով մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել է ձորակում
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հր...
Ի՞նչ վիճակում է Երևանում վրաերթի ենթարկված երեխան
Երևանի Շերամի փողոցում, լողավազանի խաչմերուկի մոտակայքում վրաերթի ենթարկված 11-ամյա Գ․ Ա․–ի վիճակը բավարար է։ Տեղեկությո...
Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին
Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվ...