Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. 37-ամյա վարորդը Infiniti-ով մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել է ձորակում
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Երևան–Սևան ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում՝ Լեռնանիստ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին, տապալել այն և մոտ 30 մետր շրջվելով՝ հայտնվել ձորակում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսից մեկ ամսական երեխա է մահացել. Դանիելյան
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գ...
Ի՞նչ վիճակում է Երևանում վրաերթի ենթարկված երեխան
Երևանի Շերամի փողոցում, լողավազանի խաչմերուկի մոտակայքում վրաերթի ենթարկված 11-ամյա Գ․ Ա․–ի վիճակը բավարար է։ Տեղեկությո...
Kia-ն վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող 11-ամյա տղային
Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վրաերթ է տեղԻ ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը իր վ...
Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել. բուժօգնություն են ցույց տվել Մարալ Նաջարյանին
Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, այսօր՝ հոկտեմբերի 20–ին, իրար են բախվել երեք տրանսպորտային միջոցներ, այդ թվ...