Քաղաքականություն

Փոխոստիկանապետը՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացու տուգանման լուրերի մասին

Փոխոստիկանապետը՝ ադրբեջանցիների կողմից ՀՀ քաղաքացու տուգանման լուրերի մասին
Հայաստանի ոստիկանությունը տեղեկություններ չունի, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի իրավապահները Հայաստանի քաղաքացու են տուգանել: Այս մասին հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ-ում…

Հայաստանի ոստիկանությունը տեղեկություններ չունի, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցի իրավապահները Հայաստանի քաղաքացու են տուգանել: Այս մասին հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ-ում Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստին, պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետի խոսքով՝ եթե նման դեպք իսկապես եղել է, ապա պետք է անհապաղ տեղեկացնել համապատասխան ծառայություններին: «Եվ նաեւ մեզ տեղյակ պահել, քանի որ այդ մասին առաջին անգամ ենք լսում»,- ընդգծեց Ֆիդանյանը:

Ի պատասխան` Մանուկյանն ասաց, որ Ադրբեջանի ուժայինների կողմից տուգանված քաղաքացին կապ է հաստատել ընդդիմության հետ:

«Ես անպայման ձեզ կտամ նրա կոնտակտային տվյալները»,- ասաց Մանուկյանը:

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250