Փաստաբանը նշեց, թե ով է կատարելու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պարտականությունները
«Առուշ Առուշանյանը կալանքի տակ գտնվել է դեռևս քաղաքապետ եղած ժամանակ և հիմա էլ շարունակում է լինել Գորիս համայնքի ղեկավար, իսկ ավագանու ընտրություններում նա գլխավորում էր ավագանու ցուցակը», - լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ պարզաբանելով, թե ինչպես պետք է վերընտրված Գորիսի համայնքապետը, որը գտնվում է կալանքի տակ, իրականացնի իր լիազորությունները։
Հայրապետյանը նշեց, որ նախաքննության մարմնի կողմից չի եղել որևէ միջնորդություն, որ Առուշ Առուշանյանի՝ որպես Գորիս համայնքի ղեկավար, լիազորությունները կասեցվեն կամ դադարեցվեն:
«Այս փուլում ընթացակարգը հետևյալն է լինելու՝ արդեն ընտրված ավագանին ԸՕ սահմանադրական օրենքի և ՏԻՄ մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան, ձևավորվելու է, և մենք առաջիկա 10 օրվա ընթացքում կունենանք Գորիս համայնքի ավագանու նոր կազմ: Առուշանյանը մինչև 2022-ի հոկտեմբեր դեռ պաշտոնավարման ժամկետ ունի, այսինքն, շարունակելու է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար: Քանի որ ցուցակը ղեկավարել է Առուշանյանը, կարծում եմ՝ կալանավայրից ինքնաբացարկի համապատասխան դիմում կներկայացնի՝ համայնքի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ, և Առուշ Առուշանյանից հետո, երկրորդ համարից ներքև, արդեն կձևավորվի համայնքի ավագանին, եթե չլինեն ինքնաբացարկի այլ միջնորդություններ», - ասաց իրավաբանը:
Նա հավելեց, որ ՏԻՄ մասին օրենքի դրույթներով առաջնորդվելու դեպքում, Առուշանյանի բացակայության պայմաններում նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գործող ղեկավարի տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը՝ մինչև Առուշանյանի՝ կալանավայրից դուրս գալը։
Նմանատիպ հոդվածներ
Սիրադեղյանը ուզում էր գալ Հայաստան, սակայն 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն իր համար ընդունելի չէր․ Խաչատուր Սուքիասյան
Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ նա 72 ժամ պետք է...
Մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այդ գործիքն ակտիվ օգտագործում են. պատգամավոր
ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ մեթոդներով է պատկերացնում իր գո...
Իշխանությունը չի հերքել, ինչը նշանակում է, որ հանձնման գործընթացը լուռ իրականացվում է. պատգամավորն ահազանգում է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.«Երկու օր առաջ գործընկերս՝ Աննա Գրիգո...
ԱԺ հանձնաժողովի նիստը հետաձգվեց
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաձգեց, որում ընդգրկված էր Հաշվեքնն...