Իշխանությունը չի հերքել, ինչը նշանակում է, որ հանձնման գործընթացը լուռ իրականացվում է. պատգամավորն ահազանգում է
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երկու օր առաջ գործընկերս՝ Աննա Գրիգորյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, նշելով, որ իշխանությունը Կապանի Փելա սարը հանձնում է Ադրբեջանին։
Որքան հնարավորություն ունեցա ճշտեի, սարի մի հատվածում մենք ենք վերահսկողություն իրականացնում, մյուսում՝ ադրբեջանցիները։
Քաղաքական իշխանությունը կամ որևէ կառույց մինչև հիմա դա չի հերքել, ինչը նշանակում է, որ հանձնման գործընթացը լուռ իրականացվում է։
Վերջին օրերին Ադրբեջանը թիրախավորել է Երասխ բնակավայրը, շեշտում եմ՝ ոչ թե այդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերը, այլ խաղաղ բնակավայրը։ Մարդիկ նյութական կորուստներ են կրում, վախի մթնոլորտ է արմատավորվում, իսկ իշխանությունը միայն ասֆալտից է խոսում։
ՄԻՊ-ը շարունակ ահազանգում է, որ Ադրբեջանը դիրքավորվելով մայիսի 12-ից հետո ՀՀ-ից բռնազավթված տարածքներում, ոչ միայն շարունակում է ամրանալ, այլ մեծ խնդիրներ է ստեղծում հարակից գյուղերի մեր հայրենակիցների համար։ Սրան ի պատասխան, իշխանությունը շարունակում է խոսել խաղաղության մասին ու ոչինչ մեր հայրենակիցների անվտանգության մասին։
Արցախում ադրբեջանցիների ագրեսիայի արդյունքում նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, 6 վիրավոր ունենք, 1 քաղաքացիական անձ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս խոցվել է, հասցվել է նաև նյութական վնասներ։
Իշխանությունն ամեն կերպ փորձում է «հանգցնել» այդ թեմայով բարձրացած աղմուկը ու ոչինչ չի անում հետագայում նման միջադեպերի կանխման համար։
Խաղաղության դարաշրջա՞ն, թե՞ իրականում խաղաղ հանձնում։ Իշխանության քայլերը հուշում են, որ ցավոք, գործ ունենք մեր հայրենիքի տարբեր հատվածների խաղաղ հանձնման և մեր քաղաքացիների անվտանգությունը բախտի քմահաճույքի թողնելու հետ»։
Նմանատիպ հոդվածներ
Սիրադեղյանը ուզում էր գալ Հայաստան, սակայն 72 ժամ պետք է ձերբակալվեր, ինչն իր համար ընդունելի չէր․ Խաչատուր Սուքիասյան
Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան, սակայն օրենքի պահանջ կար, որ նա 72 ժամ պետք է...
Մարդիկ, ովքեր ժամանակին խոսում էին ընտրակաշառքից, այսօր այդ գործիքն ակտիվ օգտագործում են. պատգամավոր
ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ինչ մեթոդներով է պատկերացնում իր գո...
Փաստաբանը նշեց, թե ով է կատարելու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պարտականությունները
«Առուշ Առուշանյանը կալանքի տակ գտնվել է դեռևս քաղաքապետ եղած ժամանակ և հիմա էլ շարունակում է լինել Գորիս համայնքի ղեկավա...
ԱԺ հանձնաժողովի նիստը հետաձգվեց
ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը հետաձգեց, որում ընդգրկված էր Հաշվեքնն...