Միգուցե ով ամենաքիչն է կերել քյաբաբից, նեղված է մնացել ու ինքն է նկարել, գցել մամուլ. ՔՊ թեկնածուի օգնական. News
Ճիշտն ասած, իմ սպասելիքներն շատ ավելի մեծ էին, բայց վերջնական խոսքը ժողովրդին է պատկանում. Պետք է բավարարվենք ժողովրդի տվածով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Տեղ համայնքի համայնքապետի ՔՊ թեկնածու Դավիթ Ղուլունցի օգնական Արամ Միրզոյանը:
Նշենք, որ նախօրեին կայացած ընտրություններում հաղթել է հենց Ղուլունցը՝ ստանալով 1530 ձայն:
Անդրադառնալով լրատվամիջոցների տեղեկություններին, ըստ որի Տեղ համայնքում ընտրություններին մարդկանց են բերել քվեարկության, ուղղորդել են, նրանց ձեռքին գումար է եղել, Արամ Միրզոյանն ասել է. «Ամբողջ անձնակազմի, այդքան մարդու համար խորոված, ուտելիք, հյութ են պատվիրել: Բնականաբար այդ մատուցված ծառայության համար իրեն փողը պետք է տալ: Խոսքն այդ դրվագի մասին է: Միգուցե ով ամենաշատն է կերել այդ քյաբաբից, կամ ամենաքիչն է կերել, նեղված է մնացել ու ինքն է նկարել, գցել մամուլ: Ինչ վերաբերում է տանել-բերելու, կոնկրետ ես եմ ամեն ինչ համակարգել: Շտաբի պետը ես եմ, բայց ես որեւէ մեկին չեմ հրահանգավորել, որ մեկին դնեն ավտոյի մեջ եւ ուղղորդեն: Օրինակ, իմ ծնողները ոտքով են եկել, ես էնտեղ չեմ եղել: Բոլորն էլ ավտո ունեն գյուղում: Ես չէի ասի, որ համակարգված տեղափոխություններ են եղել: Այդպիսի մարդ չի եղել, որ գնա մեկին ուղղորդի, ասի՝ կլինի՞ դու իմ ավտոն նստես, ես տանեմ ընտրության, որ էսինչ մարդուն ընտրես»:
Նմանատիպ հոդվածներ
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
«Ի՞նչ մութ խնդիր եք ուզում լուծել 2 տարուց, երբ բոլորս կզրկվենք անձը հաստատող փաստաթղթից». Հայկ Մանասյան
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իհարկե, սիրելի վարչապետ, կարող եք չասել, թե ինչու հանկարծ, ՀՀ քաղաքաց...