Քաղաքականություն

Ինչպես է Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը. ArmDaily

Ինչպես է Առուշանյանը ընդունել հաղթանակի լուրը. ArmDaily
Երեկ Գորիսի ՏԻՄ ընտրություններում հաղթեց Առուշանյան դաշինքը, որը գլխավորում է Առուշ Առուշանյանը։  Նրա օգտին քվեարկել է 6256 ընտրող։ Նշենք, որ Առուշանյանը այժմ կալանքի տակ է և գտնվում է…

Երեկ Գորիսի ՏԻՄ ընտրություններում հաղթեց Առուշանյան դաշինքը, որը գլխավորում է Առուշ Առուշանյանը։  Նրա օգտին քվեարկել է 6256 ընտրող։ Նշենք, որ Առուշանյանը այժմ կալանքի տակ է և գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։

ArmDaily.am-ի հետ զրույցում Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասել է, որ լուրը նորընտիր համայնքապետը շատ զուսպ, շատ համեստ է ընդունել, իր տեսակին բնորոշ։ 

«Նաև ասեց, որ սա հաղթանակի սկիզբն է»,- ասել է պաշտպանը։

Նոյեմբերի 5-ին տեղի է ունենալու Առուշ Առուշանյանի գործով դատական նիստ։ Ալեքսանյանը նշեց, որ պաշտպանական կողմը բարձրացնելու է խափանման միջոցի փոփոխման հարցը։

 

Հարցին՝ որքանով կարող են ընտրությունների արդյունքները և դատավարությունը միմյանց վրա ազդեցություն ունենալ՝ պաշտպանը նշեց, որ երկու գործընթացները մեկը մյուսի հետ փոխկապակցված չեն։

«Անազատության մեջ գտնվելու պարագայում առաջին տեղակալն է իրականացնելու պարտականությունները, մինչև Առուշանյանի ազատումը»,- ասել է պաշտպանը։

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250