200 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ է ներկրվել. հերթական խմբաքանակը
Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Այդ մասին հայտնում է ԱՆ-ն։
Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:
Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շ...
Տեղումներ են սպասվում
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 19-ին և 20-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում տեղացել է այս տարվա առաջին ձյունը
Մոսկվայում տեղացել է այս տարվա առաջին ձյունը, փոխանցում է Риа новости-ն։ Ինչպես կանխատեսում էին սինոպտիկները` առայժմ խոր...
36 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում
Պլանային ջրանջատում Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում հոկտեմբերի 20/21-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է...