Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Թուրքիա
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեի գլխավորությամբ, հոկտեմբերի 18-19-ը պաշտոնական այցով կմեկնի Անկարա: Այս մասին «Новости Грузия-ի փոխանցմամբ՝ հայտնում են Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունից։
Անկարայում կանցկացվի ամենամյա եռակողմ հանդիպում Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի արտաքին գործերով հանձնաժողովների ներկայացուցիչների միջեւ:
Կողմերը կքննարկեն եռակողմ համագործակցության օրակարգը, Սեւծովյան տարածաշրջանի մարտահրավերները, տարածաշրջանային համագործակցության ամրապնդման հնարավորությունները:
Տեղի կունենան նաեւ երկկողմանի հանդիպումներ Թուրքիայի խորհրդարանի խոսնակի, Վրաստանի բարեկամության խմբի ղեկավարի, արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի անդամների հետ. կքննարկվեն թուրք-վրացական ռազմավարական գործընկերության հարցերն ու օրենսդիր մարմինների միջեւ հարաբերությունների խորացումը:
Մամուլի ծառայության հաղորդմամբ՝ դա երեք երկրների օրենսդիր մարմինների ներկայացուցիչների իններորդ հանդիպումն է:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...