Ոստիկանությունը երեկվանից բերման է ենթարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի տարբեր կողմնակիցների. Գորիսի փոխհամայնքապետ
Ոստիկանությունը երեկվանից բերման է ենթարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի տարբեր կողմնակիցների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը՝ անդրադառնալով Գորիսի ՏԻՄ ընտրությունների ընթացքին:
«Բերման են ենթարկում առանց կոնկրետ պատճառի, անիմաստ, ինչ-որ կասկածների շրջանակում, հետո բաց են թողնում, բայց հիմք չեն ասում»,-ասաց Հովսեփյանը՝ հավելելով, թե այսօր ևս դաշինքի կողմնակցի են բերման ենթարկել:
Ավելի վաղ Հովսեփյանը լրատվամիջոցների հետ զրույցում տեսակետ էր հայտնել, որ ոստիկանական մեծ ուժեր են տարվել Սյունիք՝ վախի մթնոլորտ ստեղծելու համար:
Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանն այժմ կալանավորված է, իսկ Մենուա Հովսեփյանն օրերս է 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվել:
Այսօր Գորիսից բացի ՏԻՄ ընտրություններ են ՀՀ 8 այլ համայնքներում ևս:
Նմանատիպ հոդվածներ
Ինչո՞ւ են իրավապահները խուզարկում «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբը․ մանրամասնում է փաստաբանը
Հայտնի է, թե ինչու են Գորիսում կարմիր բերետավորները ներխուժել «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ և խուզարկություն իրականացն...
Եռակողմ պայմանագիրը կկնքվի Մոսկվայում. մանրամասներ Փաշինյան-Ալիև- Պուտին առաջիկա հանդիպումից. РИА Новости.
Ռիա Նովոստի գործակալության աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյան- Ալիև -Պուտին եռակողմ հանդիպումը կկայանա ամսվա առաջ...
Պեսկովը ՝ սպասվող եռակողմ հանդիպման մասին. պաշտոնական պարզաբանում
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադր...
Տարածված լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում. ԱԳՆ-ն՝ եռակողմ հանդիպման մասին
Վարչապետ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով վե...