Քովիդից մահերի թիվը հստակ չէ. տնային մահերի վիճակագրություն չի՞ վարվում

«Հոկտեմբերի 15-ի դրությամբ, ըստ առողջապահության նախարարության, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 278 հազար 431 դեպք, որից 252 հազար 211-ը՝ առողջացած, 5 հազար 713-ը՝ մահվան ելքով: Այսինքն՝ քովիդից 5 հազար 700-ից ավելի մահ ենք ունեցել։  
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 


Բայց, պարզվում է, սա միայն հիվանդանոցներում գրանցված մահերն են։ Տնային պայմաններում մահացածների թվերն առողջապահության նախարարությունը չի ներկայացնում։ Նախարարությունից հայտնեցին, որ իրենք տնային մահերի վիճակագրություն չեն վարում,  ներկայացնում են միայն այն տվյալները, որոնք ստանում են քովիդով հիվանդների բուժումն իրականացնող բուժհաստատություններից։ 


Տնային մահերի վիճակագրությունը, ըստ ԱՆ-ի, վարում է Ազգային վիճակագրության ծառայությունը՝ մահվան վկայականների տվյալների հիման վրա, որոնց մեջ մահվան պատճառը նշված է «կորոնավիրուսային հիվանդություն»։  


 

Քաղաքականություն