«Մարդասպան, տանջարար, դու պետք է նստես հավերժ». Սաակաշվիլու հակառակորդները պահանջում են անժամկետ բանտարկել նրան
Սաակաշվիլու հակառակորդները բողոքի ցույց են անցկացնում բանտի մոտ
Մի քանի հարյուր մարդ հավաքվել է Ռուսթավիի բանտի մոտ, որտեղ պատիժն է կրում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին՝ նրան մեղադրելով իր կառավարման օրոք կատարած բռնաճնշումների մեջ, տեղեկացնում է Sputnik Գրուզիան։
«Վրաստանում շատերն են ստիպված եղել իրենց վրա զգալ բռնաճնշումներն ու քաղաքական հետապնդումը։ Մենք բողոքի ցույց ենք անցկացնում, որպեսզի հիշեցնենք հասարակությանն այն մասին, թե ինչ էր կատարվում այն տարիներին։ Դու դուրս չես գալու բանտից»,- ասել է նախկին քաղբանտարկյալ Տրիստան Ցիտելաշվիլին՝ բեմահարթակից դիմելով Սաակաշվիլուն։
Բանտի մոտ լսվում են «մարդասպան», «տանջարար» բացականչություններ։ Բեմահարթակին, որտեղից ելույթ ունեցողները դիմում են ցույցի մասնակիցներին, տեղադրված է բաներ՝ «Դահիճը բանտում» մակագրությամբ։ Ցույցի մասնակիցները պահանջում են անժամկետ բանտարկել Սաակաշվիլուն։
«Դու պետք է նստես հավերժ»,- ասել է Իյա Մետրեւելին՝ Բուտա Ռոբակիձեի մայրը (երիտասարդ, որը կրակոցով սպանվել էր 2004թ. ոստիկանական հատուկ գործողության ժամանակ)։ Նրա մահը լայն արձագանք էր առաջացրել, եւ ՆԳՆ հինգ պաշտոնյա 14 տարի հետո դատապարտվեց ծառայողական դիրքի չարաշահման մեղադրանքով։
Սաակաշվիլին Ռուսթավիի բանտում է, որտեղ կրում է պատիժը երկու քրեական գործով։ Թբիլիսիում ձերբակալությունից անմիջապես հետո նա հացադուլ է հայտարարել, որն ընթանում է արդեն 16-րդ օրը։
Նմանատիպ հոդվածներ
Աջափնյակում մետրո կկառուցվի՝ կրկնակի նշանակության կամուրջով
Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբեր...
Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել
Վարանդայի (Ֆիզուլի) օդանավակայանը միջազգային կարգավիճակ է ստացել: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցն...
ԳՇ պետին 2 օր ժամանակ եմ տալիս. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 22-ին դիմել է ԶՈՒ...
«Իրավիճակն կայուն է, հակառակորդի շարժը մեզ համար տեսանելի է, ցանկացած սադրանքի դեպքում կլռեցվեն». զինծառայողներ
44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո չպետք է ընկճվենք, սխալվում են բոլոր նրանք, ովքեր ասում են, որ զինվորները այլ...