Սյունիքի համայնքապետերին հերթով բաց են թողնում. Հրապարակ
Իշխանությունները ՏԻՄ ընտրություններից առաջ կեղծ քարոզչություն են իրականացնում Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերի կամ ըդդիմադիր թեկնածուների դեմ, որ հուսախաբ անեն իրենց պոտենցիալ ընտրողներին։ Մասնավորապես հիմնականում, կենտրոնացել են Գորիսի կալանավորված համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ՝ կեղծ լուրեր տարածելով Գորիսում, թե նա, միևնույն է, եթե ընտրվի էլ, բանտից չի ազատվելու։ Այս մասին գրում է Hraparak.am-ը:
Բանն այն է, որ կալանավորված սյունեցին համայնքապետերը ժամանակավոր են անազատության մեջ և հերթով դուրս են գալիս կամ շուտով դուրս են գալու։ Օրինակ՝ երեկ կալանքից ազատվեց Սիսիանի արդեն նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը, որն «Հայաստան» դաշինքի կողմից ընտրված պատգամավոր է և շուտով կգնա ԱԺ՝ աշխատանքի։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Իսկ ՏԻՄ ընտրությունների գլխավոր հերոսը՝ Առուշ Առուշանյանը, որի դեմ այդքան կենտրոնացել են այս իշխանությունները, մեր տեղեկություններով, նոյեմբերի 5-ին նախատեսված դատական նիստում կարող է ազատ արձակվել, քանի որ, ըստ փաստաբանի, Առուշանյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Իրանի ԱԳՆ-ն հերքել է թմրանյութերի մասին Ալիևի հայտարարությունները
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն կտրականապես հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրանական...
Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին նոր որոշում է ստորագրել, որում ասված է․««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստ...
Թուրքիան և «Թալիբանը» բանակցություններ են սկսել Անկարայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գլխավորում է թուրքական պատվիրակությունը, որը հինգշաբթի բանակցությո...
Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդ...