Միրզոյանն ու Լավրովը քննարկել են ԼՂ հակամարտությանը վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ֊ռուսական բազմոլորտ համագործակցությանը և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող խնդիրների շուրջ։ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի համայնքապետերին հերթով բաց են թողնում. Հրապարակ
Իշխանությունները ՏԻՄ ընտրություններից առաջ կեղծ քարոզչություն են իրականացնում Սյունիքի ընդդիմադիր համայնքապետերի կամ ըդդ...
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
«Քյավառցի Ռաֆոյի» սպանության նախապատրաստման գործով հետախուզվողի կալանավորումը վերացվել է. «Փաստինֆո»
«Քյավառցի Ռաֆոյի»՝ Ռաֆայել Մարդոյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Սարգիս Զազյանի նկատմամբ ընտրված խափանման մի...
Թուրքիան և «Թալիբանը» բանակցություններ են սկսել Անկարայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գլխավորում է թուրքական պատվիրակությունը, որը հինգշաբթի բանակցությո...