Փաշինյանի առաջարկը՝ սահմանային միջադեպերի կանխման վերաբերյալ
Հայաստանը գտնում է, որ Արցախում պետք է ուժեղացնել միջադեպերի հետաքննության եռակողմ մեխանիզմների ու հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկողությունը։ Այս մասին այսօր ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չնայած քաղաքական բոլոր ջանքերին և հակառակ եռակողմ հայտարարությանը, մարդիկ շարունակում են զոհվել Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին։ Դրա համար առաջարկում եմ ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմի պահպանման եռակողմ մեխանիզմները», - ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14– երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
Հոկտեմբերի 9–ին էլ Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական դիպուկահարի կրակոցից զոհվեց խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Անկարայի համբերությունը սպառվել է». Էրդողան
Առաջիկա ժամանակաշրջանում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը որակապես նոր մակարդակի կհասնի: Այս մասին հայտարարել է Թուրք...
Արցախի ԱԳ նախարարը Ռուսաստանում էր
Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի...
Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԽ ղեկավարները հանդիպել են Անկարայում
Ադրբեջանի անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը հոկտեմբերի 13-14-ը Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխ...