«Քյավառցի Ռաֆոյի» սպանության նախապատրաստման գործով հետախուզվողի կալանավորումը վերացվել է. «Փաստինֆո»
«Քյավառցի Ռաֆոյի»՝ Ռաֆայել Մարդոյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Սարգիս Զազյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանության կողմի բողոքը՝ վերացնելով Ս. Զազյանի նկատմամբ ընտրված կալանավորումը: Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Երևան քաղաքի Աբովյան փողոցում սպանություն է տեղի ունեցել։ Քիլլերի թիրախում եղել է քրեական հեղինակություն համարվող Քյավառցի Ռաֆոն՝ Ռաֆայել Մարդոյանը, սակայն վերջինիս հաջողվել է խուսանավել ու նստել զրահապատ մեքենան, իսկ կրակոցների հետեւանքով սպանվել է նրա վարորդը։
Նախաքննական մարմինը պարզել էր քիլլերի ինքնությունը, որը օտարազգի է՝ Ալեքսանդր Բուզմառև՝ 23 տարեկան. Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում՝ սպանության համար։
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
Քաղաքացին փողոցը խառնել էր «Ֆեյսբուք»-ի հետ՝ կարծելով, թե կարող է կանգնել և վիրավորել ինձ. Մարուքյանն այսօրվա միջադեպի մասին
Աժ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհ...
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը. Ալիև
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը։ Այս մաս...
«Ռազբորկա ՔՊ շտաբում». Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թե...