Իրանը մոտենում է միջուկային զենքին, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի կանխել դա. Իսրայելի ԱԳՆ
Իրանի հետ բանակցությունների հետաձգման յուրաքանչյուր օրով Թեհրանը մոտենում է միջուկային զենքի մշակմանը, և Իսրայելն իրեն իրավունք է վերապահում ցանկացած պահի ցանկացած միջոց գործի դնել՝ դա կանխելու համար: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ԱՄԷ-ի ԱԳ նախարար շեյխ Աբդալլա բեն Զաիդ ալ Նահայյանի հետ ասուլիսում:
«Եթե ահաբեկչական ռեժիմը միջուկային զենք ստանա, մենք պետք է գործենք: Իսրայելն իրեն իրավունք է վերապահում գործելու ցանկացած պահի և ցանկացած միջոցով, որը ոչ միայն մեր իրավունքն է, այլև մեր պատասխանատվությունը»,- ասել է նա:
«Մենք պատմության նոր գլուխ ենք գրում: Դա չափավոր երկրների դաշինք է»,- ասել է Լապիդը՝ դիմելով ամերիկացի և արաբ գործընկերներին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը. Ալիև
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը։ Այս մաս...
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
«Քյավառցի Ռաֆոյի» սպանության նախապատրաստման գործով հետախուզվողի կալանավորումը վերացվել է. «Փաստինֆո»
«Քյավառցի Ռաֆոյի»՝ Ռաֆայել Մարդոյանի սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող Սարգիս Զազյանի նկատմամբ ընտրված խափանման մի...
Թուրքիան և «Թալիբանը» բանակցություններ են սկսել Անկարայում
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գլխավորում է թուրքական պատվիրակությունը, որը հինգշաբթի բանակցությո...