Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը. Ալիև
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը։ Այս մասին իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Օտարերկրացիները պետք է Ադրբեջանից թույլտվություն ստանան՝ այցելելու ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում գտնվող ադրբեջանական տարածքներ»,- ասել է Ալիևը։ Միևնույն ժամանակ, նա հայտնել է, որ ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահների գործունեությունից։ Ըստ նրա՝ ռուս խաղաղապահները տեղակայված են Ադրբեջանում՝ «Ղարաբաղյան շրջանում»։
Պատասխանելով Իրանի հետ լարվածության վերաբերյալ հարցին՝ Ալիևը հայտնել է, թե «Հայաստանի որոշ քաղաքների միջև ճանապարհն անցնում է Ադրբեջանի տարածքով», և իրենք տեսել են, որ այդ ճանապարհն օգտագործվել է ապրանքների ապօրինի տեղափոխման համար դեպի Ղարաբաղ:
«Մենք պատրաստեցինք դիվանագիտական նոտա, հրավիրեցինք դեսպանին և հանրայնացրինք՝ դա դադարեցնելու համար: Բայց իրականում իրավիճակն ավելի վատացավ՝ Իրանից Ղարաբաղ մեկնող բեռնատարների թիվն ավելացավ: Մենք այս քայլը համարեցինք հարված, կամայական անհարգալից վերաբերմունք: Հետո ձեռնարկեցինք այլ միջոցներ, որոնք լիովին օրինական էին, և դա մեծ շփոթություն առաջացրեց և անհարկի գործողություններ հարևան երկրում: Արվեցին անտեղի հայտարարություններ, հնչեցին սպառնալիքներ, զորավարժություններ անցկացվեցին մեր սահմանի մոտ...»,- ասել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
Քաղաքացին փողոցը խառնել էր «Ֆեյսբուք»-ի հետ՝ կարծելով, թե կարող է կանգնել և վիրավորել ինձ. Մարուքյանն այսօրվա միջադեպի մասին
Աժ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհ...
«Ռազբորկա ՔՊ շտաբում». Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թե...
Շուշին ընկավ, քանի որ հրամանատար չուներ, զորք չկար, անկազմակերպ պաշտպանություն էր. Շուշիի քաղաքապետ
«Շուշին ընկավ, որովհետև հրամանատար չուներ, կանոնավոր զորք չկար, անկազմակերպ պաշտպանություն էր»,- այս մասին 24TV-ի «Հարցա...