ՀԱՊԿ-ում խոսել են սպառնալիքների մասին
ՀԱՊԿ-ի համար հիմնական սպառնալիքները միջազգային ահաբեկչության ակտիվության աճն ու ԱՄՆ ռազմական ներկայության մեծացումն է Եվրոպայում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«ՀԱՊԿ անդամ երկրների համար սպառնալիքի հիմնական աղբյուր են միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ակտիվության մեծացումը և աշխարհագրության ընդլայնումը, արևմտյան պետությունների գործունեությունն՝ ուղղված կոալիցիոն և ազգային ռազմական ներուժի հարստացմանը՝ Եվրոպայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ակտիվ ընդլայնմանը զուգահեռ»,- ասել է նա:
Վերջինս սպառնալիքների թվում նշել է նաև կիբերտարածությունում իրականացվող գործողությունների մասշտաբների մեծացումը, Ուկրաինայի իշխանությունների շարունակական հակառուսական հռետորաբանությունը և ռազմական լարվածության պահպանումը Սիրիայում և Աֆղանստանում:
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց
Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Ա...
Ղարիբաշվիլին՝ Երևան-Բաքու-Վրաստան հարաբերությունների մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ այցը Հայաստան կարելի է համարել չափազանց արդյունավետ։ Նա նաեւ ասել է, որ...
Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...
Իրանցի նախարարի կոշտ ուղերձը Բաքվին
Իրանի Ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի Twitter- ի գրառումը` ուղղված Բաքվին, որում մասնավորապես ասվո...