Արդյոք կնախագահի մինչև 84 տարեկան. Պուտինը խոսել է ապագայի պլանների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսական էներգետիկ շաբաթ» ֆորումի լիագումար նիստի ավարտին, որը տեղի է ունեցել, հարցազրույց է տվել ամերիկյան CNBC հեռուստաալիքին:
Հաղորդավար Հեդլի Գեմբլի՝ մինչև 84 տարեկանը նախագահելու մասին հարցին Վլադիմիր Պուտինը պատասխանել է, թե սահմանադրությունն իրեն թույլ է տալիս առաջադրվել հաջորդ ժամկետում, բայց այս հարցով դեռ որոշում չի կայացվել:
Ինչ վերաբերում է իրեն փոխարինողի մասին հարցին, ապա Պուտինը նշել է, որ նախընտրում է չպատասխանել նման հարցերի:
«Սա իմ ավանդական պատասխանն է: Մինչև հաջորդ ընտրությունները դեռ շատ ժամանակ կա», - ասել է նա:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ այս թեմայով խոսակցություններն ապակայունացնում են իրավիճակը:
«Իրավիճակը պետք է լինի հանգիստ և կայուն, որ բոլոր պետական մարմինները, պետական բոլոր կառույցները վստահ աշխատեն, հանգիստ նայեն ապագային», - ասել է Վլադիմիր Պուտինը: