Քաղաքականություն

Ադրբեջանը չի ազատել իրանցի վարորդներին. իրանցի պաշտոնյայի հայտարարությունը

Ադրբեջանը չի ազատել իրանցի վարորդներին. իրանցի պաշտոնյայի հայտարարությունը
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երկու իրանցի բանտարկյալների՝ պատժի մնացած մասը Իրանում կրելու համար, փոխանցել է Mehr-ը:Նա պարզաբանել է, ո�…

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը ազատ է արձակել երկու իրանցի բանտարկյալների՝ պատժի մնացած մասը Իրանում կրելու համար, փոխանցել է Mehr-ը:

Նա պարզաբանել է, որ խոսքը Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցի զինվորականների կողմից բերման ենթարկված իրանցի բեռնատարների վարորդների մասին չէ, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին իրանական ԶԼՄ-ները եւ ինչը հերքել է Բաքուն:

«Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդներին ազատ արձակելու վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ», - հայտարարել է Խաթիբզադեն:

Ավելի վաղ Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն հերքել է երկու իրանցի վարորդների` Իրան վերադառնալու մասին իրանական ԶԼՄ-ների տեղեկությունը:

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250