Հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն. Չավուշօղլու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: Օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը վիրավորվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ուժերի կողմից իրականացված «ահաբեկչական հարձակում»: Գրում է Ermenihaber.am:
Չավուշղօլուն այս թեմայի համատեքստում հայտարարել է, որ Թուրքիան անելու է ամեն անհրաժեշտ գործողություն Սիրիան (հյուսիս, հյուսիս-արևելյան շրջանները) «ահաբեկիչներից» մաքրելու համար: Չավուշօղլուի խոսքով՝ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Այս համատեքստում նա Ռուսաստանին մեղադրել է սիրիական Թել Ռըֆաթ և Մանբիչ շրջաններից «ահաբեկիչներին» հեռացնելու մասին տված խոստումը չկատարելու մեջ: «Հաշվի առնելով այն, որ նրանք (ԱՄՆ-ն և Ռուսաստանը) չեն պահում իրենց խոսքը՝ մեզ մնում է մեր գործն ինքնուրույն գլուխ բերել»,-շեշտել է Չավուշօղլուն: Նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական YPG-ին համարում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK) ճյուղավորումը:
Հիշեցնենք, որ Սիրիայում նոր հնարավոր ռազմական գործողություն սկսելու մասին ակնարկել էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նախօրեին նա, անդրադառնալով օրերս Սիրիայի հյուսիսում թուրք ոստիկանների վրա իրականացված հարձակմանը, ասել էր. «Մենք վճռական ենք տրամադրված մեր դեմ ծառացած սպառնալիքները չեզոքացնելու հարցում, դա կլինի կամ այնտեղի (Սիրիայի-խմբ) ազդեցիկ ուժերի, կամ էլ մեր սեփական միջոցներով: Մեր ոստիկանների դեմ իրականացված վերջին հարձակումները լցրել են մեր համբերության բաժակը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ինչ է ասել Փաշինյանը՝ Պուտինի հետ հանդիպման ընթացքում
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին՝ այս տարվա արդեն 4-րդ դեմառդեմ հանդիպումը: Իր ողջ...
Վահան Քերոբյանը լավ նորություն է հայտնում
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀՀ կառավարությունն առաջին անգամ հայտնվել է&n...
Հայաստանն ու Իրանը առաջիկայում համաձայնագիր կստորագրեն. մանրամասներ
Հայաստանն ու Իրանն առաջիկայում նախատեսում են ստորագրել «Պարսից ծոց–Սև ծով» նախաձեռնության վերաբերյալ համաձայնագիր։ Այս մ...