Ընդդիմությունը չի ուզում, որ պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծվի. ՔՊ-ական պատգամավոր
«44-օրյա պատերազմի բացահայտումները պետք են և՛ իշխանությանը, և՛ հասարակությանը։ Պետք է հասկանանք՝ ի՞նչ է կատարվել, քանի որ շատ հարցերի պատասխաններ մինչև հիմա չկան: Իշխող ուժը պետք է ամեն ինչ անի, որ օր առաջ պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքները սկսվեն: Լիահույս եմ, որ մեր հասարակությանը հուզող հարցերը կստանան իրենց պատասխանները»,-այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը:
Հարցին, թե, իշխանության և ընդդիմության միջև քննիչ հանձնաժողովում որքանո՞վ կառուցողական մթնոլորտ կստեղծվի, քանի որ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կարծես թե նման մթնոլորտ չի ձևավորվում, պատգամավորը նշեց.
«Կարծում եմ, որ մեր ընդդիմությունը չի ուզում քննիչ հանձնաժողով ստեղծվի։ Պետք է հասկանալ՝ ինչի համար, միգուցե շատ հարցերի պատասխաններ ձեռնտու չեն իրենց, միգուցե պարզվի, որ 44-օրյա պատերազմում այսօր իրենց ընդդիմություն համարող գործիչներ որոշակի առնչություն ունեն»:
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
Քաղաքացին փողոցը խառնել էր «Ֆեյսբուք»-ի հետ՝ կարծելով, թե կարող է կանգնել և վիրավորել ինձ. Մարուքյանն այսօրվա միջադեպի մասին
Աժ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհ...
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը. Ալիև
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը։ Այս մաս...
«Ռազբորկա ՔՊ շտաբում». Արմեն Խաչատրյանին ապտակե՞լ են. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գորիսից լուր ստացանք, որ օրեր առաջ ՔՊ շտաբում «ռազբորկա» է եղել: Բախվել են կուսակցության 2 թե...