Քաղաքականություն

«Ալիևի դժգոհության տակ թաքնված է ՀՀ-ի համար շատ կարևոր ենթատեքստ». Արթուր Ղազինյան

«Ալիևի դժգոհության տակ թաքնված է ՀՀ-ի համար շատ կարևոր ենթատեքստ». Արթուր Ղազինյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանն Ադրբեջանից պահանջում է ազատե՞լ Գորիս-Կապան ավտոմայրուղինԱլիևը բողոքում է՝ ասելով, թե եթե հայերն ընդունում են…

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրանն Ադրբեջանից պահանջում է ազատե՞լ Գորիս-Կապան ավտոմայրուղին

Ալիևը բողոքում է՝ ասելով, թե եթե հայերն ընդունում են, որ դա (Գորիս-Կապան ճանապարհի 21կմ) Ադրբեջանի տարածքն է, ինչ են ուզում իրենից:

Առաջին ընկալումը դա Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական ագրեսիան լեգիտիմացնող վարքագիծն ու հռետորաբանությունն է, որից օգտվում է Ալիևը՝ իր առջև դրված պահանջներին հակադարձելու համար: Այն որ Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագծի փոփոխությունը հանցագործություն է, շատ է խոսվել ու գրվել, նույնիսկ գլխավոր դատախազին ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում՝ 0 հետևանքով:

Բայց Ալիևի այս դժգոհության տակ թաքնված է Հայաստանի համար շատ ավելի կարևոր ենթատեքստ. Ալիևից պահանջում են հեռանալ և ազատել Գորիս-Կապան ավտոմայրուղին, ինչից խիստ վրդոհվել է ֆեյք սուլթանը:

Իսկ այս պահանջը, ըստ ամենայնի, ներկայացրել է Իրանը, ում համար այս այվտոմայրուղին ունի ռազմավարական նշանակություն՝ դեպի հյուսիս անխափան ելք ունենալու նպատակով:

Փաստորեն Նիկոլի որոշմամբ այս ճանապարհը դեռ անցած տարվա դեկտեմբերին հանձնվել է Ադրբեջանին, իսկ Իրանը պետք է եռակի ջանքեր գործադրի իր հյուսիսային ելքն ադրբեջանցիներից ազատելու համար:

Հ. Գ. Հին հայկական ասացվածք կա՝ մեկ հիմար քարը գցում է ձորը, հարյուր խելոք չեն կարողանում քարը հանել ձորից...»:

Նմանատիպ հոդվածներ

Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, նրանց ակտիվությունը մեծացել է. Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250