ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կայացավ Փաշինյան-Պուտին հանդիպումը․ ի՞նչ է քննարկվել
Քիչ առաջ կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումը։
Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ենթադրում է առանձնազրույց և աշխատանքային ճաշ:
«Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում օրվա երկրորդ կեսը նվիրված է ռուս-հայկական հարաբերություններին: Կլինի զրույց, այնուհետև աշխատանքային ճաշ»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը՝ եղբոր ասֆալտի գործարանի սեփականատեր լինելու մասին
ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերքեց իր եղբոր՝ ասֆալտի գործարանի սեփականատեր լինելու տեղեկությունը։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ ոչ համարս գիտեք, ոչ ընդունարանի համարը, բա եկե՛ք խոսենք. Փաշինյանը` ընդդիմադիրներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց այն, որ պատերազմի շեմում ենք, զեկուցվել է շատ պարբերաբար:«...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալեքսանյանն ԱԺ ամբիոնին մոտեցավ Ռոբերտ Քոչարյանի նկարով
«Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը իր ելույթի ժամանակ ԱԺ ամբիոնից ցուցադրում է Ռոբերտ Քոչարյանի լուսա...
Չարենցավանը հանձնելու մասով, բնականաբար, մեկնաբանություն չունեմ․ Թունյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ՔՊ խմբակցության ոչ ՔՊ-ական անդամ Բաբկեն Թունյանին, որը հաճախ է առիթ ունենում տնտեսական հարցերի հ...