Չարենցավանը հանձնելու մասով, բնականաբար, մեկնաբանություն չունեմ․ Թունյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ՔՊ խմբակցության ոչ ՔՊ-ական անդամ Բաբկեն Թունյանին, որը հաճախ է առիթ ունենում տնտեսական հարցերի հանձնաժողովում գույքի կադաստրային արժեքին վերաբերող հարցեր քննարկել, հարցրինք՝ կարելի՞ է հայրենիքը, մեր երկրի քաղաքները կադաստրային արժեքով գնահատել։ Այս մասին գրում է hraparak.am -ը։
Եվ հիշեցրինք իրենց թիմի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Շուշիում վերջին 30 տարում ոչ մի բնակելի շենք չի կառուցվել։ Այսինքն, եթե որևէ բանկելի շենք չի կառուցվել որևէ քաղաքում, ուրեմն այդ քաղաքը կարելի է հանձնե՞լ։ Այսօր բազմաթիվ քաղաքներում, օրինակ՝ Չարենցավանում, որևէ բնակելի շենք չի կառուցվել, որովհետև գուցե բնակֆոնդի համալրման կարիք չեն ունեցել այդ քաղաքներում, հիմա կարո՞ղ է Չարենցավանն էլ հանձնեն, որովհետև ոչ մի բնակելի շենք չի կառուցվել։
«Հայրենիքը կադաստրային ենք չափում՝ բնականաբար, ոչ, ու որևէ մեկը նման պնդում չի արել ու նման պատկերացում չունի հայրենիքի մասին։ Պարզապես պետք է նկատի ունենալ այն, որ հայրենիքը միայն ելույթներով, կենացներով չեն սիրում, ու հայրենիքը սիրելը արտահայտվում է նաև էդ հայրենիքը ավելի բարեկեցիկ դարձնելով, ինչը չափվում է որոշակի ցուցանիշներով, այդ թվում՝ ներդրումների չափերով, կադաստրային արժեքներով Ձեր ասած և այլ»,-ասաց Թունյանը։
Հետո անդրադարձավ Չարենցավանին՝ նշելով․ «Չարենցավանը հանձնելու մասով, բնականաբար, մեկնաբանություն չունեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշանյանը չկարողանա ներկա գտնվել ՏԻՄ ընտրություններին․ պատգամավոր
Այս իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը ֆիզիկապես չկարողանա ներկա գտնվել ՏԻՄ ընտրություններին: Այս մա...
ՀՔԾ-ն Գեղամ Մանուկյանի մասով գործը կարճել է
Ազգային ժողովում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի հետ կապված ՀՔԾ-ն կարճել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գ...
Այդ գործընթացում մենք սահմանափակված ենք. Փաշինյանը՝ Արցախի կարգավիճակի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրեց ՀՀ վարչապետին ամբիոն...
Գեղամ Մանուկյանին հրավիրել են ՀՔԾ
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին սեպտեմբերի 27-ին կանչել են Հատուկ քննչական ծառայությ...