ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բուժքույրը պատվաստված լինելու կեղծ հավաստագրեր է տվել․ մանրամասներ
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է «COVID-19» համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն պատվաստվել։ Բուժքույրը բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին ու խոստովանական բացատրություն տվել։
Օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումները շարունակվում են։ Այս համատեքստում ոստիկանության պայքարը հետևողականորեն շարունակվելու է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 22-ամյա աղջկա մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է երիտասարդը Երևանում տերմինալից գողություն կատարում
Հոկտեմբերի 10-ին, ժամը 13.12-ին, ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն և հայտնել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Էջմիածնում Mercedes-ը մխրճվում ավտոտնակի մեջ
Ինչպես է հոկտեմբերի 9-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել «կասկադյորական» ավտովթարը, երբ Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնաբերվել է ավելի քան 200 գրամ կանեփանման զանգված
Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմ...