Շուշին ընկավ, քանի որ հրամանատար չուներ, զորք չկար, անկազմակերպ պաշտպանություն էր. Շուշիի քաղաքապետ
«Շուշին ընկավ, որովհետև հրամանատար չուներ, կանոնավոր զորք չկար, անկազմակերպ պաշտպանություն էր»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։
Քաղաքապետի համոզմամբ, Շուշին դժգույն և դժբախտ չէր, այն ուրախ և սիրուն քաղաք էր, վերջին տարիներին շինհրապարակ էր դարձել։
Սարգսյանի պնդմամբ, իրենք երբևէ չէին կարող սպասել, որ քաղաքը ինչ-որ մի օր Ադրբեջանի կազմում կհայտնվի։
Արծվիկ Սարգսյանը վստահ է՝ եթե մի փոքր կազմակերպվածություն և զորք լիներ, ապա հնարավոր կլիներ քաղաքը պաշտպանել։
«Ես շատ եմ տեսել Հայաստանից տղաներ եկած, բայց հրամանատարներ չեն ունեցել.... Կային, քանակ ունեինք, բայց ամեն ինչ անկազմակերպ էր: Պատասխանատվությունը պետք է կրեն Հադրութից սկսած: Ինչպես եղավ որ Հադրութը գրավվեց, գյուղերը գրավվեցին: Ճիշտ է՝ ադրբեջանցիները գերժամանակակից զենքեր էին կիրառում, իրենց քանակն էլ էր շատ, մերն էլ դե զենքն էլ չէր էդքան նորմալ, ասում եմ՝ բանակ պետք է լիներ, որ կանգներ, պաշտպաներ: Զինվոր պետք է լիներ, նրա կողքն էլ կանգնած աշխարհազորը: Ես իմ տեսածն եմ ասում, որ զինվոր կար, բայց հրամանատարներ չկային...»:
Նմանատիպ հոդվածներ
Մեր համբերության բաժակը լցվել է. Էրդողան
Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է Սիրիայում «ահաբեկիչների վերջին հարձակումների» պատճառով: Նման հայտարարությո...
ԱՄՆ-ը հայտարարել է Իրանի դեմ ոչ միջուկային պատժամիջոցների վերացման մասին
Ուրբաթ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցուցակից հանել է իրանական այն կազմակերպություններին, որոնց նկատմա...
Քաղաքացին փողոցը խառնել էր «Ֆեյսբուք»-ի հետ՝ կարծելով, թե կարող է կանգնել և վիրավորել ինձ. Մարուքյանն այսօրվա միջադեպի մասին
Աժ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհ...
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը. Ալիև
Ադրբեջանը ռուսական կողմից սպասում է Լեռնային Ղարաբաղ օտարերկրյա քաղաքացիների «անօրինական այցերի» հարցի լուծմանը։ Այս մաս...