Քաղաքականություն

Այս ամենը տեսնելով իշխանությունները դեռ առաջ են մղում «ամեն գնով բարիշել թուրքերի հետ» թեզը. Արման Աբովյան

Lilit T.
Այս ամենը տեսնելով իշխանությունները դեռ առաջ են մղում «ամեն գնով բարիշել թուրքերի հետ» թեզը. Արման Աբովյան

Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ  շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի պետք է "ամեն գնով բարիշել թուրքերի հետ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ 

«Երբ կարդում եմ նորությունները, թե ինչպես են թուրք֊ադրբեջանական օկուպացիոն ուժերը խոշտանգում, սպառնում և ի վերջո սպանում են հայերին, ես չեմ զարմանում, քանզի թուրքը մնում է յուրաքանչյուր դեպքում արնախում և բարբարոս թուրք և թուրքերն  ապացուցում են այս պարզ և հազար անգամ ապացուցված ճշմարտությունը։ 

Հատկապես, որ գրեթե ամեն օր ադրբեջանական քաղաքական էլիտան պնդում է, որ պետք է հայերին ոչնչացնի կամ ինչպես արտահայտվեց Իլհամ Ալիևը՝ "հայերը գլուխը ջարդի"։ 

Ես զարմանում եմ, թե ինչպես այս ամենը տեսնելով Հայաստանի իշխանությունները դատարկ աչքերով և դեմքի լուրջ արտահայտությամբ  շարունակում են առաջ մղել ապազգային, հակապետական, հակահայկան թեզերը, ըստ որի պետք է "ամեն գնով բարիշել թուրքերի հետ"։ 

Հիմա փաստորեն ստացվում է, որ ՀՀ իշպանությունների "խաղաղասիրական" աննորմալ նախագիծը իրականացվում է հայերի ոչնչացման գնով։ 

Մի ձայն հանեք տնաշեններ։ 

Հ.Գ.Այսօր ադրբեջանցի դիպուկահարը  գնդակահարել է արցախցի մի գյուղացու իսկ Երասխի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցից վիրավորվել է  հայ դիրքապահ։ 

Հասկանու՞մ եք ինչ է կատարվում»,- նշել է նա։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից