1500-ից ավելի քրգործ՝ 12 500-ից ավելի անձանց վերաբերյալ. Արգիշտի Քյարամյանը՝ ռազմական գործողությունների վերաբերյալ
Քննչական կոմիտեի ծառայողի օրվա և համակարգի կազմավորման 7-րդ տարեդարձի կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ընթացքում խոսքով հանդես է եկել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Այժմ, երբ հետադարձ հայացք ենք նետում 2020 թվականի սեպտեմբեր ամսից մինչ օրս ընկած ժամանակահատվածին՝ ակամայից առերեսվում ենք պատերազմական ծանրագույն օրերի հետ: Պատերազմական իրադարձությունների տրամաբանությամբ պայմանավորված՝ Կոմիտեի քննիչներն այդ օրերին և դրան հաջորդած ժամանակահատվածում աշխատել են աներևակայելի ծանրաբեռնվածության պայմաններում: Այդ ծանրաբեռնվածությունը շարունակվում է նաև այսօր, ինչը հետևանք է հարուցված քրեական գործերի մեծ թվի և դրանց նախաքննության կազմակերպման ու իրականացման առումով առկա օբյեկտիվ դժվարությունների: Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 27-ի որոշմամբ՝ ՀՀ ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության ընթացքում կատարված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված, ինչպես նաև ռազմական գործողություններին առնչվող այլ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումների վարույթում հարուցվել և քննվել են 1558 քրեական գործեր՝ 12 593 անձանց վերաբերյալ: Հիշյալ քրեական գործերով որպես մեղադրյալներ են ներգրավվել 724 անձինք, իրականացվել են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, հարցաքննվել են 15 000-ից ավելի անձինք»։
Նմանատիպ հոդվածներ
2022 թվականից ԱՄՆ-ն դռները բացում է փախստականների համար
Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկնակի ավելացրել է 2022 թվականի ֆինա...
Աջափնյակում մետրո կկառուցվի՝ կրկնակի նշանակության կամուրջով
Ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբեր...
«Իսրայելցիները գտնվում են Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով». Իրանի սահմանապահ ծառայության ղեկավար.
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են Ադրբեջանին մեղադրել իրանա-ադրբեջանական սահմանի երկայնքով Իսրայելի ռազմակ...
Ադրբեջանի հետ սահմանին իսրայելցիներն են. Իրանի Գերագույն առաջնորդ
«Մեր տարածաշրջանի երկրները չպետք է թույլ տան օտարերկրյա բանակներին ներկա գտնվել կամ միջամտել իրենց գործերին: Պատրանք է ն...