Թուրքիան Իրանի սահմանին անվտանգության պատ է կառուցում
Թուրքիայի Շալդրանի շրջանի և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր և կառուցվելու է երեք փուլով, գրում է ermenihaber.am-ը:
Վանի նահանգապետը տեղեկացրել է, որ Թուրքիա-Իրան սահմանին ձեռնարկվող միջոցառումների արդյունքում երկիր մուտք գործող փախստականների թիվը նվազել է:
«Անվտանգության միջոցառումների արդյունքում փախստականների թիվը նշանակալի չափով նվազել է։ Այս տարի մեր իրականացրած հետախուզական աշխատանքների շնորհիվ 1290 կազմակերպիչ է ձերբակալվել։ Սրանցից կեսը բանտարկվել է»,-նշել է նա։
Բիլմեզը նաև ընդգծել է, որ Վանա լճում ևս պարեկային ծառայություն է իրականացվում, քանի որ լիճը հիմնական ճանապարհներից մեկն է Թուրքիա ապօրինի մուտք գործող փախստականների համար։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվում է գտնվում իսրայելական երկու F-35 կործանիչ. իրանական ԶԼՄ-ներ
Այս պահին Բաքվում է գտնվում իսրայելական երկու F-35 կործանիչ։ Այս մասին հաղորդում են իրանական տելեգրամյան ալլիքները՝ հղու...
Ճապոնիայում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյի մերձակայքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամ...
Թուրքիային և Ուկրաինային սերտ բարեկամական կապեր են միավորում. Չավուշօղլու
Թուրքիային և Ուկրաինային սերտ բարեկամական կապեր են միավորում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշ...
Ադրբեջանը Իսրայելում դեսպանատուն կբացի
Ադրբեջանի միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևն ասել է, որ օրակարգում է Իսրայելում Ադր...