ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Նորատուսում․ մեկ անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Գավառ» ԲԿ
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22.25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել: Այս մասին հայտնում է Ոստիկանությունը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը՝ Նորատուսի 43-ամյա բնակիչ։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կարճ ժամանակում բացահայտվել է։
Պարզվել է, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 20-ի սահմաններում, հիվանդանոց տեղափոխված տղամարդը, նրա 39-ամյա եղբայրը և նույն գյուղի 39-ամյա մեկ այլ բնակիչ Նորատուսի «Կայի Դիք» կոչվող տարածքում վիճաբանել են, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում էլ 39-ամյա տղամարդը իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով եղբայրները մարմնական վնասվածքներ են ստացել: Եղբայրներից մեկը տեղափոխվել էր հիվանդանոց, իսկ մյուսը բուժօգնության չէր դիմել։
Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կրակոց արձակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն՝ իր հետ բերելով որսորդական ողորկափող հրացանը։ Նա տեղի ունեցածի վերաբերյալ ներկայացրել է իր բացատրությունները։ Երկու կողմն էլ հանցագործության մասին հաղորդում են տվել։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են։
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 22-ամյա աղջկա մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ավտովթար Բագրատունյաց փողոցում
Քիչ առաջ Երևանի Բագրատունյաց փողոցում խոշոր վթար է տեղի ունեցել։ Ըստ տեսանյութի մարդատարն ու բեռնատարը իրար են բախվել։ Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ավտոբուսը վրաերթի է ենթարկել աղջկա և մի քանի մետր քշել, երբ քաղաքացին մեքենայի տակ է եղել
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունցել Երևանում: Թիվ 54 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել երիտասարդ աղջկա: Դեպքը տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է Էջմիածնում Mercedes-ը մխրճվում ավտոտնակի մեջ
Ինչպես է հոկտեմբերի 9-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել «կասկադյորական» ավտովթարը, երբ Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհ...