ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաթումիում փլուզված շենքի տակից հաջողվել է երեխայի դուրս բերել․ կան զոհեր
Ինչպես արդեն հայտնել էինք Վրաստանի Բաթում քաղաքում բնակելի շենք է փլուզվել:
Ականտեսները հայտնում են, որ շենքի փլուզմանը պայթյուն է նախորդել: Դեպքի վայրում հատուկ տեխնիկա է աշխատում: Ոստիկաններն ու բժիշկները ևս տեղում են: Փրկարարները մարդկանց են դուրս բերում փլատակների տակից:
Տեղի աղբյուրի հաղորդմամբ՝ հաջողվել է շենքի փլատակների տակ հայտնված մեքենայից երկու մարդու դուրս բերել՝ կնոջ և 6-7 տարեկան երեխայի:
Նշվում է, որ փլատակների տակ մոտ 10 մեքենա է մնացել, որոնք կայանված էին շենքի հարևանությամբ: Ըստ վրացական մամուլի փլուզվել է 12 տուն։ Զոհեր և վիրավորներ կան, սակայն նրանց թիվը այս պահին հայտնել հնարավոր չէ։ Քաղաքացիները միացել են փրկարարական աշխատանքների։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաթումիում բազմահարկ շենքի մի մասը փլուզվել է, փլատակների տակ երեխաներ են մնացել
Վրաստանի Բաթումի քաղաքում փլուզվել է հինգ հարկանի բազմաբնակարան շենքի մի մասը, հայտնում է տեղական «Բաթումելեբի» լրատվակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրապարակվել են Բաթումիում շենքի փլուզումից արված առաջին կադրերը
Հրապարակվել են Բաթումիում շենքի փլուզումից արված առաջին կադրերը։ Ինչպես արդեն հայտնել էինք, Վրաստանի Բաթում քաղաքում բնա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անհայտ անձը կրակ է բացել Տեխասի դպրոցներից մեկում. կան վիրավորներ
Առնվազն չորս մարդ վիրավորվել է Տեխաս նահանգի Արլինգթոն քաղաքի Թիմբերվյու ավագ դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Ռուսաստանում «բուժում» covid19-ը
Ռուսաստանում իրավապահները տեղեկություններ են հայտնել Ուֆայում ապրող մի կնոջ մասին, որը մարդկանց «բուժում» է կորոնավիրուս...