«Միշա։ Դիմում եմ քեզ որպես բժիշկ և հայր»․ Սաակաշվիլիի հայրը դիմել է որդուն
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, որդուն կոչ է արել դադարեցնել հացադուլը։ Նիկոլոզ Սաակաշվիլին դիմել է որդուն սոցցանցի միջոցով, քանի ինչպես ինքն է գրել, այլ տարբերակ չուներ։
«Միշա։ Դիմում եմ քեզ որպես բժիշկ եւ հայր։ Հացադուլը ոչ մի լավ բանի չի հանգեցնի, այն կվնասի քո առողջությունը։ Դու երկրի կողքին ես, եւ պետք է, որպեսզի մինչեւ վերջ լինես քո ժողովրդի հետ․․․Հացադուլն իր գործն արել է։ Եվ այժմ ժողովրդին պետք է քո էներգիան»,-գրել է նա։
Մինչ այդ նման կոչով հանդես էր եկել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը։Երրորդ նախագահին նման կոչ էր արել նաեւ «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից մեկը՝ Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի նախկին նախագահը գտնվում է Ռուսթավիի թիվ 12 բանտում։ Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 1-ին Վրաստան անօրինական մուտք գործելուց հետո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
Ով է ԱԳ նախարարի նոր օգնականը
Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է արտաքին...
«Երևանում և Բաքվում սինքրոն աշխատում են հայկական պետականությունը ոչնչացնելու ուղղությամբ»․ Աննա Մկրտչյան
Երեւանում եւ Բաքվում սինքրոն աշխատում են հայկական պետականությունը ոչնչացնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրո...
Կադիրովի 22-ամյա դուստրը՝ Չեչնիայի մշակույթի նախարար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը`22-ամյա Այշատը, որը ծառայում էր որպես Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տ...