Կադիրովի 22-ամյա դուստրը՝ Չեչնիայի մշակույթի նախարար
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ավագ դուստրը`22-ամյա Այշատը, որը ծառայում էր որպես Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ, այժմ ղեկավարում է այս բաժինը, ասել է խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վստահ եմ, որ Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարարի պատասխանատու պաշտոնում Այշատը կհասնի էլ ավելի նշանակալի արդյունքների իր գործունեության մեջ և հաջողությամբ կկատարի դրված խնդիրները», - գրել է Դաուդովը Instagram-ի իր պաշտոնական էջում:
Այշատ Կադիրովան ծնվել է 1998 թվականի դեկտեմբերի 31-ին: Ավարտել է Չեչնիայի պետական համալսարանը, 2016 թվականից եղել է Firdaws նորաձևության տան տնօրենը, իսկ անցյալ տարվա սեպտեմբերին դարձել է Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Միշա։ Դիմում եմ քեզ որպես բժիշկ և հայր»․ Սաակաշվիլիի հայրը դիմել է որդուն
Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հայրը՝ Նիկոլոզ Սաակաշվիլին, որդուն կոչ է արել դադարեցնել հացադուլը։ Նի...
Ով է ԱԳ նախարարի նոր օգնականը
Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչության պետ Գառնիկ Աթանեսյանը հայտնել է, որ այսօրվանից ստանձնում է արտաքին...
Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը սրվել է
Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ նախնական բանակցությունների 63-րդ փուլը, որն անցկացվել է Անկարայում: Սակայն թուրքական կառավ...