Չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության Երևան- Մոսկվա-Երևան չվերթը
«Արմենիա» ավիաընկերության Երևան-Մոսկվա-Երևան չվերթը, որը ծրագրված էր հոկտեմբերի 8-ին ժամը 08:20-ին, չեղարկվել է: «Արմենիա» ավիաընկերությունն այս առիթով պարզաբանում է տարածել:
«Այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանում ենք, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր: Եվ անվտանգության նկատառումներից ելնելով օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով»,-հայտնել են ավիաընկերությունից:
Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր:
Ավիաընկերությունից նշել են, որ 110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է հաջորդ չվերթների ավիատոմսով: 86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս:15 ուղևորի վերադարձվել է ավիատոմսի գումարը։ 29 ուղևորների հետ ավիաընկերության աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:
Միևնույն ժամանակ ավիաընկերությունից վստահեցրել են, որ չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում են իրենք:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը կփոխվի. ինչ է սպասվում
Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջեր...
Մարտական վիճակի են բերվել հրետանային միջոցներն ու ոչնչացրել բոլոր թիրախները․ գործնական պարապմունքներ
Մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում հոկտեմբերի 8-...
10 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում
Պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 8-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝...
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է՝ կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 11-ին պլանային նորոգման աշխատա...