Երեք մեքենայի մասնակցությամբ ավտովթար Արարատում. կան վիրավորներ
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի վարչական տարածքում, բախվել են Opel Zafira, Ford Transit և Lada 21015 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած Մասիսի հիվանդանոցիի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորին օգնության են հասել Մասիսի փրկարարները, իսկ այնուհետև հոսանքասզրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Նմանատիպ հոդվածներ
COVID-19-ի հետևանքով ունենք կուրության դեպքեր․ ակնաբույժ
COVID-19-ի հարուցիչն ախտահարում է օրգանիզմի մի շարք համակարգեր, և տեսողական օրգանը զերծ չի մնում ախտահարումից։ Այդ մասին...
Նոր մանրամասներ Երևանում «Հաղթանակ» զբոսայգու մոտ «Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի աղջկա սպանությունից
ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզո...
Քաղաքացին բարձրացել է ծառը և սպառնում է պատառաքաղով վնասել իրեն, մեծ թվով փրկարարներ են ժամանել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության և ԱԻՆ փրկարա...
Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են
Մետրոյում նկարահանում արած անձինք հայտնաբերվել են: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Այսօր սոցիալական ցանց...