ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Լավրովին, նախքան Իրանի ԱԳՆ նախարարի հետ հանդիպումը․ ինչ են քննարկել
Հոկտեմբերի վեցին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի լիակատար վերականգնման հեռանկարների մասին, ինչպես նաև քննարկել են երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվում է, հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ և հիմանական թեման է եղել Իրանի հետ միջուկային գործարքը։
Նշենք, որ այսօր Մոսկվայում նախատեսվում է Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հանդիպումը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանեց Ալիևին՝ ԱՊՀ նիստի ընթացքում
Այսօր ընթանում է ԱՊՀ երկրների ղեկավարների մասնակցությամբ նիստ: Նիստի ժամանակ նախ ելույթ է ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհա...
«Ես Մատաղիսում եմ, իսկ եթե Սերժիկը համարձակություն ունի, թող գա այստեղ»․ Ալիևը՝ Սերժ Սարգսյանին
Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը երեկ՝ հոկտեմբերի 3-ին օկուպացված Մատաղիս գյուղ այցելության ժամանակ դիմել է Սերժ Սարգսյանի...
Տարածաշրջանում պատերազմ է հասունանում Բաքվի սխալի պատճառով. Քամալ Խարազի
Իրանի արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին ասել է, որ Սիոնիստական ռեժիմը պատահաբար չի...
Թուրքիան 9-րդ դաշտային բանակը տեղակայում է Իրանի հետ սահմանին, նոր էսկալացիան անխուսափելի է․ փորձագետ
Տարածաշրջանում աննախադեպ էսկալացիա ունենք։ Լարվածությունն աննախադեպ է։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց ռազմական փո...