Որոշ հատվածներում ձյան առատ տեղումներ են դիտվել. վարորդներին հորդորում են զգոն լինել
«Ճանապարհային դեպարտամենտը» վարորդներին կոչ է անում երթևեկելիս լինել զգոն։ Դեպարտամենտը Facebook–ի իր էջում «ձնառատ լուսանկար» է հրապարակել` հայտնելով, որ այսօր օրվա երկրորդ կեսից սկսած` հանրապետության լեռնային մի շարք բնակավայրերում տեղում է ձյուն։
«Մասնավորապես, ձյան առատ տեղումներ են դիտվել Ճամբարակի հատվածում։ Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներհոսքը հանրապետության տարածք` շարունակվում է։ Հոկտեմբերի 6-ին օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի ևս 5-6 աստիճանով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, իսկ լեռնային շրջաններում, Լոռիի, Տավուշի, Սյունիքի նախալեռներում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կարող է ներխուժել Սյունիք և Վարդենիս, պատերազմի վտանգը շարունակում է մնալ. Արմեն Բաղդասարյան
Ադրբեջանը կարող է ներխուժել Սյունիք և Վարդենիս, պատերազմի վտանգը շարունակում է մնալ։ Այս մասին 24TV-ի«Հարցազրույց» հաղոր...
Չպատվաստված քաղաքացիները ստիպված կլինեն 500-720 հազար դրամ վճարել թեստերի համար․ «Ժողովուրդ»
«Հայաստանում հոկտեմբերի 1-ից արդեն իսկ ուժի մեջ է մտել առողջապահության նախարարի հրամանը, համաձայն որի՝ կորոնավիրուսի համ...
Facebook սոցցանցի 1,5 մլրդ օգտատերերի տվյալները վաճառքի են հանվել «սև շուկայում». Privacy Affairs
Facebook սոցցանցի 1,5 մլրդ օգտատերերի տվյալները վաճառքի են հանվել «սեւ շուկայում», հայտնում է Privacy Affairs մասնագիտաց...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին պլանային նորոգման աշխատան...