ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին անգամ անօդաչու սարքը փոթորիկը տեսանկարահանել է ներսից
Saildrone Inc. դրոնների ստեղծմամբ զբաղվող ընկերությունն ու ԱՄՆ օվկիանոսային ու մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչությունը (NOAA) հրապարակել են տեսանյութեր, որոնք նկարահանել է անօդաչուն, որն ուղարկել էին չորրորդ կատեգորիայի փոթորկի կենտրոն։ Ինչպես հաղորդում է «Մոյա պլանետա» հարթակը, հատուկ մշակված «փոթորկային թեւով» համալրված դրոնը, որի թեւը թույլ է տվել աշխատել էքստրեմալ քամու պայմաններում, հավաքել է իրական ժամանակի ռեժիմում դիտարկված տվյալները: Դրանք կօգտագործվեն փոթորիկները կանխատեսելու համար: Այդպիսի տեղեկատվությունն ունի կարեւորագույն նշանակություն փոթորիկների կանխատեսումը բարելավելու համար եւ պետք է կրճատեի մարդկային զոհերը, քանի որ առափնյա շրջանները նախապես կպատրաստվեն գալիք փոթորկին:
«Saildrone-ը մտել է այնտեղ, որտեղ երբեք չէր կարող մտնել հետազոտական նավը՝ փոթորկի էպիկենտրոն»,-ծրագրավորողները կիսվել են այդ մասին իրենց կայքում:
15-մետրանոց ալիքներն ու 240 կմ/ժ քամու արագությունն այն պայմաններն էին, որոնց ժամանակ նկարահանվել է էքստրեմալ տեսանյութը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Դիլիջանի ոլորաններում ձյուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամասիայում առատ ձյուն է տեղում
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախի մասին ֆիլմը կներկայացվի «Օսկարի»
Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի նոր ավտոբուսները գիշերը ժամանել են մայրաքաղաք
Երևանի նոր ավտոբուսները գիշերը ժամանել են մայրաքաղաք։ Նման գրառումներ են կատարել սոցցանցերի օգտատերերը և կից տեսանյութ հ...