Ստացվել է Մերկուրիի առաջին լուսանկարը մոտ հեռավորությունից
Ստացվել է Մերկուրիի առաջին լուսանկարը մոտ հեռավորությունից: Մեր Արեգակնային համակարգում ամենափոքր մոլորակը լուսանկարվել է եվրոպա-ճապոնական տիեզերական զոնդով, որն իր յոթնամյա առաքելության ժամանակ իրականացրել է մոլորակին ամենամոտ թռիչքը, հաղորդում է Եվրոպական տիեզերական գործակալությունը: Լուսանկարն արվել է հոկտեմբերի 1-ին, մոլորակից 2418 կմ հեռավորությունից, Մերկուրիի շուրջ առաջին թռիչքի ժամանակ։
Ինչպես նշում է 3dnews.ru-ն՝ BepiColombo զոնդը գիտական տվյալներ և պատկերներ է հավաքում, որոնք հետ է ուղարկում Երկիր։ Սև ու սպիտակ նկարում կարելի է տեսնել մոլորակի հյուսիսային կիսագնդի մի մասը, որտեղ գտնվում են Սիհթու հարթավայրը, Կալվինո և Լերմոնտով խառնարանները։ Գործակալության մասնագետները հույս ունեն մոտակա ժամանակներում ավելի շատ տեղեկություններ ստանալ Մերկուրիի մասին։
[3aee84769a34455bb5842ab540b9e819.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում սկյուռը ավտոմեքենայի մեջ թաքցրել է 70 կիլոգրամ ընկույզ
ԱՄՆ-ում սկյուռըը ավտոմեքենայի մեջ թաքցրել է 70 կիլոգրամ ընկույզ: Տնտեսող կենդանին որոշել է օգտագործել մեքենան, երբ այն մ...
Արհեստական բանականությունն ավարտել է Բեթհովենի 10-րդ սիմֆոնիան վերջինիս մահից 194 տարի անց
Լյուդվիգ Վան Բեթհովենի մահից 194 տարի անց արհեստական բանականությունն ավարտել է նրա 10-րդ սիմֆոնիան: Այս մասին գրում է Da...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օմանի և ԱՄԷ -ի փողոցները վերածվել են վարարած գետերի
«Շահին» արևադարձային փոթորիկը հարվածել է Մերձավոր Արևելքին: Թելեգրամյան ալիքներում տարածված տեսակադրերում երևում է, որ Օ...
YouTube-ում նոր գործառույթ կհայտնվի. ուղղակի գնումներ՝ հոլովակներից
YouTube-ում կհայտնվի նոր գործառույթ, որով հնարավոր կլինի տեսանյութերից ուղղակի գնումներ կատարել: Այս մասին գրում է Komme...