Չարչյանի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում. Կարեն Անդրեասյան
Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արմեն Չարչյանի կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Մեր հոգատարությունը պարոն Չարչյանի նկատմամբ եղել է բացառիկ։ Ես գրեթե ամենօրյա ռեժիմով ստացել եմ զեկուցումներ, զբաղվել ենք ու ամեն ինչ արել ենք օրինականությամբ։ Եվ հիմա պարոն Չարչյանի առողջությանը, ըստ վերջին զեկուցումների` որևէ վտանգ չի սպառնում,– ասաց Անդրեասյանը,–Պարոն Չարչյանի վիճակը այնքան է մտահոգում, որ նա խցում համարյա ժամեր չի անցկացրել։ Իր ազատազրկումն անընդհատ անցկացրել է բժշկական հսկողության ներքո` թե՛ մեր, և թե՛ քաղաքացիական բուժհաստատություններում»,– ասաց Անդրեասյանը։
Ինքը` նախարարը Չարչյանին չի այցելել, քանի որ, իր խոսքով` քաղաքական ընտրությամբ որևէ կալանավորված անձի այցելելը ճիշտ չի համարում։
Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։
Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։
Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Հայաստանը դժվարին մարտահրավերների առջև է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:Նա ասաց, թե այսօր Հայա...
Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել. ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
Պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել: Լրագրողների հետ զրույցում այսպես...
Ռուսական կողմը Երևանին և Բաքվին առաջարկ է փոխանցել. Զայցև
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել...