Ռուսական կողմը Երևանին և Բաքվին առաջարկ է փոխանցել. Զայցև
ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը հինգշաբթի կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է սեպտեմբերի ԵԽԽՎ նիստում ընդունված «Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության հումանիտար հետևանքների» մասին բանաձևին, որի շուրջ քվեարկությունից Ռուսաստանը զերծ էր մնացել:
«Այդ փաստաթղթի քննարկման ընթացքում ռուսական պատվիրակությունը դիմումներ է ստացել ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի գործընկերներից: Հաշվի առնելով Ռուսաստանի միջնորդական դերը՝ մեր պատվիրակությունը չի մասնակցել փաստաթղթի շուրջ քվեարկությանը, որի դրույթները հակասություններ են առաջացրել կողմերի մոտ»,- նշել է Զայցևը:
«Մենք բազմիցս ընդգծել ենք, որ հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում խնդրահարույց միջադեպերի կայուն և երկարաժամկետ լուծումը սահմանազատման և դրան հաջորդող սահմանագծման հարցով հանձնաժողովի ստեղծումն է: Ռուսական կողմը ձևավորել և Բաքվի ու Երևանի դիտարկմանն է փոխանցել համապատասխան բանակցային գործընթացի գործարկման ապահովման առաջարկը: Սպասում ենք գործընկերների արձագանքին»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Հայաստանը դժվարին մարտահրավերների առջև է. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր ուղերձը բյուջեի նախագծի շուրջ:Նա ասաց, թե այսօր Հայա...
Երկրի՝ իր սահմանները պաշտպանելու թուլությունը չի նշանակում, որ մյուս երկիրը պետք է հատի սահմանը. Իրանը դա թույլ չի տա. Քիոմարս Հեյդարի
Ինչպես արդեն հայտնել ենք` Իրանում մեկնարկել են ադրբեջանի սահմանին ընթացքող զորավարժություննեը՝ հրետանու, զրահատեխնիկայի,...
Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել. ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյան
Պարոն Տոնոյանը իմ հարազատն է, իմ ընկերը և որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չի կարող լինել: Լրագրողների հետ զրույցում այսպես...