
Որ պատվաստանյութերով պատվաստված մարդիկ կկարողանան մուտք գործել ԱՄՆ. երկիրը նախատեսում է թուլացնել սահմանափակումները

Միացյալ Նահանգներն անցյալ շաբաթ հայտարարեց, որ շուտով իր դռները կբացի կորոնավիրուսի դեմ պատվաստված օտարերկրյա ճանապարհորդների առջև՝ թուլացնելով սահմանափակումները առաջին անգամ համաճարակի սկսվելուց ի վեր: Այս մասին հայտնում է The Washington post պարբերականը։
Բայց նոր կանոնները, որոնք ուժի մեջ կմտնեն նոյեմբերին, չեն վերաբերում ռուսական Sputnik V պատվաստանյութով պատվաստվածներին, քանի որ նշյալ պատվաստանյութը ԱՀԿ-ի կողմից հաստատված չէ։
Նոր ԱՄՆ ծրագիրը պահանջում է, որ Միացյալ Նահանգներ մուտք գործել ցանկացող ոչ քաղաքացի հանդիսացող մարդիկ պատվաստվեն ԱՄՆ -ի կողմից FDA-ի կողմից հաստատված և ԱՀԿ-ի կողմից հաստատված պատվաստանյութերով։ Հոդվածում հիշատակվում է Pfizer և Moderna պատվաստանյութերը, ինչպես նաև չինական ընկերությունների կողմից մշակված Sinopharm և Sinovac-ը։
Սակայն հստակ նշվում է նաև, որ երկիր կարող են մուտք գործել այն պատվաստանյութերով պատվաստված մարդիկ, որոնք ԱՀԿ-ի կողմից ամբողջությամբ հաստատված են։