Հարևանի հետ խոսալը քեզ չի խանգարում, որ բանակդ ամրացնես. զենք առ, ո՞վ է ձեռքերդ բռնել. Էդմոն Մարուքյան
«Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից արվող խաղաղասիրական հայտարարություններին, նշեց, որ երկու տարբերակ կա, կա՛մ պատերազմ հայտարարել հարևան երկրներին, կա՛մ խոսել այն մասին, որ խաղաղություն ես ցանկանում և պատերազմ նախաձեռնող չես։
«Ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ սեպտեմբերի 27-ի պատերազմը մենք ենք սանձազերծել, հետևաբար կարևոր է, որ հայկական կողմը խոսում է խաղաղության մասին։ Ասում է՝ մենք խաղաղություն ենք ուզում, դուք պատրա՞ստ եք, թե ոչ։ Այդ երկրները ցույց են տալիս, որ պատրաստ չեն՝ տարբեր նախապայմաններ առաջ քաշելով»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Վերջինս նշեց, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել, բայց 1918թ.-ին հայ-թուրքական հարաբերություններ են եղել և Թուրքիայի դեսպան ենք ունեցել։
Էդմոն Մարուքյանի խոսքով պետք չէ դրանք իրար հետ խառնել։ Մի բան է խոսել հարևանների հետ, մեկ այլ բան է երկրի անվտանգությունն ամրացնելը։
«Հարևանի հետ խոսալը քեզ չի խանգարում, որ քո բանակն ամրացնես։ Բանակդ ամրացրու, զենք առ, ո՞վ է ձեռքերդ բռնել, տնտեսությունդ վերականգնիր, ինժեներական գործդ արա։ Դա ի՞նչ կապ ունի՝ ում հետ ես խոսում»,-ասաց Էդմոն Մարուքյանը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Մենք դեռ համբերատար ենք՝ չնայած մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի. Ալիևը սպառնում է
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը բացելու իրենցից համար երկար ժամանակ չի պահանջվի: Այս մասին Ալիևը...
Թուրքիան մեղադրել է Հայաստանին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցին հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջ...