Ճանապարհ չզիջելու պատճառով կրակել էր «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ
Հուլիսի 19-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում անհայտ անձը «Լեքսուս» մակնիշի մեքենայից, ճանապարհ չզիջելու պատճառով, կրակել էր «Օպել» մակնիշի մեքենայի ուղղությամբ և վնասել շարժիչի կափարիչը: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, նախ պարզեցին «Լեքսուսի» համարանիշերը, ապա հայտնաբերելով ավտոմեքենան՝ տեղափոխեցին բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հետագա միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ «Լեքսուսի» վարորդը Կոմիտասի պողոտայի 50-ամյա բնակիչ է։ Նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում:
Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 24-ին հետախուզվողը ներկայացավ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին՝ իր հետ բերելով ատրճանակը:
50-ամյա տղամարդը կալանավորվել է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Զանգվածային ծեծկռտուք` Երևանի կենտրոնում. կան վիրավորներ
Samshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում օ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շրջել է Ստեփանակերտով և ռուսերեն լեզվով ասել՝ գտնվում է Խանքենդիում․ Արցախում բացահայտվել է պետական դավաճանության դեպք
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառ...
Երևանում հրազենային վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդը մահացել է. նախկին պատգամավորի որդին դեռ հիվանդանոցում է
Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում, հրազենային վնասվածքներով...
Նախկին պատգամավորի որդու կրակոցների գործով ևս մեկ վիրավոր է տեղափոխվել հիվանդանոց. նա թաքնվել է իրավապահներից
Երեկ Sаmshyan.com-ը գրել էր, որ Աբովյան փողոցում «Կինո Մոսկվայի» հարևանությամբ հնչած կրակոցներից տուժած երիտասարդներից մ...