Գերմանիայի Բունդեսթագի ընտրությունները մեկնարկել են
Բունդեսթագի ընտրությունները մեկնարկել են: Կիրակի 08:00-ին բացվել են ընտրատեղամասերն ամբողջ երկրում: Ընտրելու իրավունք ունի երկրի բնակիչների շուրջ 60,4 միլիոնը, որոնք կընտրեն խորհրդարանի ապագա կազմը: Ընտրություններից հետո Գերմանիայի Բունդեսթագում մանդատների բաշխման հիման վրա կձեւավորվի նոր կառավարություն նոր կանցլերի գլխավորությամբ:
Երկրում կիրառվում է խառը ընտրական համակարգը, որը համադրվում է մեծամասնական եւ համամասնական սկզբունքների հետ: Պատգամավորների կեսն ընտրվում է 299 ընտրաշրջաններում ուղիղ քվեարկության ճանապարհով, մյուս կեսը՝ կուսակցական ցուցակներով:
Ներկայիս խորհրդարանական ընտրություններին մասնակցում է Գերմանիայի վերամիավորման պահից ի վեր ամենամեծ թվով կուսակցությունները. իրենց թեկնածուներին առաջադրել են 47 քաղաքական միավորումներ: Խորհրդարանում հայտնվելու իրական շանսեր ունեն ՔԴՄ/ՔԴՍ դաշինքը, սոցիալ-դեմոկրատները, «Կանաչները», Ազատ դեմոկրատական կուսակցությունը (լիբերալներ), «Այլընտրանք Գերմանիայի համար» եւ Ձախակողմյա կուսակցությունը: Բունդեսթագում մանդատների համար ընդամենը պայքարում է 6 211 թեկնածու, այդ թվում՝ 2 024 կին:
Տեղամասերը կաշխատեն մինչեւ 18:00-ն, որից անմիջապես հետ կհրապարակվեն էքզիթ փոլերի առաջին տվյալները եւ քաղաքական ուժերի ներկայացուցիչների առաջին մեկնաբանությունները: Նախնական արդյունքները կներկայացվեն երկուշաբթի գիշերը:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից զանգվածային ստուգումներ եւ արտաքսումներ են սպասվում
Ռուսաստանում հոկտեմբերի 1-ից կոշտ քայլեր կձեռնարկվեն երկրի տարածքում անօրինական գտնվող օտարերկրացիների և քաղաքացիություն...
ՔԱՐՏԵԶՆԵՐ. «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզներում հանվել են ԼՂԻՄ սահմանները». Արթուր Ղազարյան
Ծրագրավորող, մաթեմատիկոս Արթուր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսական խաղաղապահների հրապարակվող քարտեզնե...
ՌԴ-ն արձագանքել է Ադրբեջանի կողմից հայազգի մարշալ Սերգեյ Խուդյակովի հուշարձանի ոչնչացմանը
Ռուսաստանի ՊՆ արձագանքում, մասնավորապես, ասված է, որ կիսում են քաղաքացիների մտահոգությունը հաջորդ սերունդների համար Լեռն...
Չինաստանն ԱՄՆ-ին առաջին միջուկային հարվածով են սպառնացել
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տնտեսական և սոցիալական հարցերով նախկին տեղակալ Շա Ցզուկանը Չինաստանի իշխանություններին կոչ է ար...