Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը հետաձգվեց․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց պրոֆեսոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով դատաբժշկական փորձաքննություն: Գրում է Հրապարակը։
Նախագահող դատավոր Վահե Միսակյանը հայտնեց, որ դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուց հետո նոր կքննարկի գրավով ազատ արձակելու մասին միջնորդությունը:
Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի` թե ինչ հիվանդություններ ունի Արմեն Չարչյանը եւ ինչ բուժում է նրան անհրաժեշտ, եւ արդյոք դրանք համապատասխանում են կալանքի հետ անհամապատասխանելի հիվանդությունների շարքին:
Նշենք, որ Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ինչու վարժանքներ չէիք անում, երբ Ջաբրայիլում հայերն էին. Ալիևը` սահմանին իրանական զորավարժանքների մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Ադրբեջանի սահմանների մոտ իրանական զինծառայողների վարժանքների մասին՝ Բաքվի և Թեհրան...
Մարուքյանը պատասխանել է Իլհամ Ալիևի ՄԱԿ-ում հնչեցրած ելույթին
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ՝ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ է հանդես եկել՝ նշելով․ «Ի...
Արմեն Գրիգորյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների, նոր պատերազմի հավանականության և սահմանազատման մասին․ Sputnik Արմենիա
Երևանից Անկարային ուղղված բոլոր դրական ազդակները հրապարակային են եղել։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ասել է ՀՀ Ան...