Զորավարժություննեը ցույց են տալիս՝ Բաքուն և Անկարան ցանկություն չունեն խաղաղություն հաստատել․ Վանեցյան
ՉԵՎերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը։ Այս մասին գրառում է կատարել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Ադրբեջանում թուրքական կողմի հետ համատեղ անցկացվող պարբերական զորավարժություննեը ևս հստակորեն ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրենց երկարաժամկետ քաղաքականությունը կառուցելու տարածաշրջանային խաղաղության հասնելու տրամաբանության շրջանակներում և ռազմատենչ ծավալապաշտական նկրտումներ ունեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների նկատմամբ։
Ուստի չափազանց կարևոր եմ համարում հատկապես այս փուլում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը, դրանց որակական նոր մակարդակի բարձրացումը, միջազգային ասպարեզում համատեղ շահերի տիրույթում միմյանց անվերապահ աջակցության տրամադրումը, ինչն էլ հենց իրական կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ արդար և արժանապատիվ խաղաղության հաստատումը»,-գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Ադրբեջանցի պատգամավորը նոր պատերազմով է սպառնացել Փաշինյանին և Հայաստանին
Ադրբեջանը շարունակում է նոր պատերազմի սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի և Արցախի դեմ և շահարկել հրադադարի ռեժիմի եռակողմ հ...
Վարչապետը Արտաշես Խալաթյանին ազատել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքաց...
Հայանպաստ 5 նոր փոփոխություն՝ ԱՄՆ կոնգրեսում․ ինչ հարցեր կքննարկվեն
ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել քվեարկել Ազգային պաշտպանության օրենքում հայանպաստ 5 փոփոխության համար։ ԱՄՆ Ներկայացուցիչ...