Նյու Յորքում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում․ Ռուդենկո
ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն Տաշքենդում մասնակցել է «Վալդայ» քննարկումների միջազգային ակումբի և Ուզբեկստանի նախագահին կից Ռազմավարական և միջտարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի կազմակերպած համաժողովին, որի շրջանակում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ու առաջիկայում նախատեսվող հանդիպումներին:
«Չէի ասի, թե Մինսկի խումբն աշխատանք չի անում: Շփումները շարունակվում են, գուցե ոչ այդքան հանրային կերպով, սակայն կան: Եվ Մինսկի խմբի մեր համանախագահն այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով»,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ առաջիկայում հանդիպումներ են նախատեսվում Մինսկի խմբի հովանու ներքո:
«Ներկա պահին համանախագահների եռյակը նախատեսում է հանդիպում ունենալ Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում. հանդիպումներ միմյանց հետ և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, դա լավ նշան կլինի, որ երկու երկրների միջև կարգավորման գործընթացը գործնականում ուրվագծվում է: Մենք շարունակում ենք դիտարկել Մինսկի խումբը որպես կարևոր գործիք՝ խաղաղ գործընթացի ուղով շարժվելու համար»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС գործակալության հարցին համանախագահների հովանու ներքո կողմերի միջև հնարավոր հանդիպման մասին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը ՄԱԿ-ում խոսել է պատերազմի, ադրբեջանական ագրեսիայի մասին և հավելել՝ Հայաստանը պատրաստ է երկխոսության
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի իր ելույթում անդրադարձավ 44-օրյա պատեր...
Իրանում հանրությունը քննարկում է Ադրբեջանի դեմ հնարավոր պատերազմի պարագայում գործողությունների սցենարը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարսկալեզու որոշ հրապարակումներում քննարկվում է Ադրբեջանի դեմ...
Ադրբեջանցի պատգամավորը նոր պատերազմով է սպառնացել Փաշինյանին և Հայաստանին
Ադրբեջանը շարունակում է նոր պատերազմի սպառնալիքներ հնչեցնել Հայաստանի և Արցախի դեմ և շահարկել հրադադարի ռեժիմի եռակողմ հ...
Վարչապետը Արտաշես Խալաթյանին ազատել է պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ սեպտեմբերի 23-ին, որոշում է ստորագրել, որում նշվում է․ «Ղեկավարվելով «Քաղաքաց...